Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Ինձ համար ոչ մեկ չի զանգահարել, ձայներ չի բերել». «Ժողովուրդ»

Ապրիլ 21,2017 12:19

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավորի թեկնածու, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով իր եւ վարչապետի միջեւ լարված խոսակցություններին, փառք տվեց Աստծուն, որ իր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները աշխատանքային են։

– «Իրազեկ քաղաքացիների» միավորում կազմակերպությունը, երբ հետաքննություն էր իրականացրել եւ պարզել էր, թե դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ էին հավաքել, այնտեղ նաեւ կային տնօրեններ, որոնք ասել էին, թե քանի ձայն են տարել անձամբ Ձեր շտաբ։ Ըստ էության, Դուք էլ եք Արտակ Սարգսյանի մեթոդով աշխատել։

– Տեսեք, ես այդ կարծիքին չեմ, մենք չպետք է հիմա էլ փորձենք թիրախավորել մեր դպրոցի տնօրեններին, մեր մանկավարժներին, ինչո՞ւ, որովհետեւ ցանկացած մարդ, ցանկացած անձ, անկախ ամեն ինչից, թե ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում, ինքն իր աշխատանքից հետո հնարավորություն պետք է ունենա իր քաղաքական մտքերը արտահայտելու։

– Բայց կազմակերպությունը դպրոցի տնօրենների հետ խոսել էր ձայների մասին աշխատանքային ժամի։

– Չգիտեմ՝ ով է զանգահարել, բայց ես կրկնում եմ՝ ինձ համար ոչ մեկ չի զանգահարել, ձայներ չի բերել, ես իմ հարգանքի, իմ աշխատանքի շնորհիվ գնահատվել եմ իմ ընտրողների կողմից։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930