Հատված «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հարցազրույցից:
– Պարոն Լոքյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության անհրաժեշտությանը, նշել է, որ մի շարք կարեւորագույն օրենքների ընդունման համար արդեն կպահանջվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5- րդի աջակցությունը, իսկ դա նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն։ ՀՀԿ-ն էլ չի կարողանալու միայնակ այդքան ձայն ապահովել։ Մի՞թե Դաշնակցությունը, որն ունի դարի պատմություն, այսօր ՀՀԿ-ի որոշումներն ընդունելու համար միջոց է դառնում։
– Դաշնակցությունը չի կարող միջոց լինել։ Գիտեք, մենք մեր երկրում կառավարման հսկայական փոփոխությունների դաշտ ենք մտել, այդ փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է Դաշնակցությունը եւ Դաշնակցությունը մասնակցում է պետական կառավարմանը խորհրդարանում եւ կառավարությունում, որպեսզի այդ փոփոխությունները տանի մեր ցանկալի ուղղություններով։
Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ իր ամբողջ հզորություններով աշխարհում գործող շատ լուրջ ֆակտոր կարող է դառնալ երկրի ֆորմալ տնտեսական զարգացման, ժողովրդավարության տարածման եւ այլ հարցերում։
Կարդացեք նաև
Գիտեք ինչ, կարելի է հակառակ հարցը դնել՝ արդյոք ճիշտ կլիներ անել սահմանադրական փոփոխություններ, գնալ այսպիսի ընտրությունների, կառավարման այսպիսի ձեւի եւ կողքի քաշվել՝ չմասնակցել եւ ասել՝ լավ չէ այդ ամբողջը։
Սրանք են հիմնական մեխերը, եւ հետո Դաշնակցությունը կարող է նույն կառավարության ներսում շատ կարեւոր ֆունկցիա ունենալ, կատալիզատորի ֆունկցիա ունենալ, գործընթացներն արագացնելու, համապատասխան կոլեգաների հետ նորմալ աշխատելու, նորմալ գաղափարներ դնելու։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում