«Շատ եմ ուզում շարունակել ծառայել իմ երկրին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Կարծում եմ՝ իմ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, թույլ կտա ինձ դա անել»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե նոր կառավարության ձեւավորման համատեքստում ինքն ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու, ասաց Վիգեն Սարգսյանը:
«ՊՆ-ն այն վայրն է, որտեղ, կարծում եմ, կարող եմ օգտակար լինել: Եթե հաջողեմ, կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»,- նկատեց պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Վիգեն Սարգսյանը գուցե նշանակվի ԱԺ նախագահ:
Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե 2018թ. ո՞ր պաշտոնում է իրեն տեսնում նախագահ Սերժ Սարգսյանը. «Եթե այդ մասին չենք խոսում, ուրեմն հանրայնացման ենթակա որոշում չկա»:
Կարդացեք նաև
Ի դեպ, ասուլիսին ներկա էին նաեւ ՊՆ ապագա փոխնախարարներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը: Նրանց նշանակումը կկայանա ԱԺ լիազորությունների ավարտին, իսկ մինչ այդ, նախարարի խոսքով, նրանք արդեն ակտիվ ներգրավված են ՊՆ աշխատանքում:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ