Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը պարզաբանեց՝ ինչո՞ւ որոշ հերթագրված սպաներ մինչ օրս բնակարան չեն ստացել (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 11:01

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ որոշ սպաների բողոքներին, թե մինչ օրս իրենց հասանելիք բնակարանները չեն ստացել եւ կոռուպցիոն գործողությունների հաշվին՝ իրենց հերթից առաջ ընկնողներ են եղել:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ լինում են դեպքեր, երբ բացառիկ իրավիճակները հաշվի առնելով՝ հերթագրման մեջ տեղաշարժեր են լինում. «Չունենք հերթագրման մեջ մարդիկ, որոնք մեր սրտին ավելի հարազատ են…Սպան պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են»:

Նախարարի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերի պարագայում մեղավորները պատժվելու են: Սակայն Վիգեն Սարգսյանը չի կարծում, որ սպաների՝բնակարաններ ստանալու հերթը չի հասել կոռուպցիոն ռիսկերի պատճառով. «Պարզապես որոշ տարիներին բնակարաններ կառուցելու համար բավարար ներդրումներ չեն արվել»:

Նախարարը նաեւ հայտնեց, որ այս պահին ՊՆ-ում ծառայող 1200 սպաներ, որոնք բնակվում են ՊՆ ծառայողական բնակֆոնդում, չունեն այդ բնակարանների հանդեպ սեփականաշնորհման իրավունք. «Առաջիկայում շատ արագ իրականացնելու ենք այդ աշխատանքը: Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ այդ բնակարանների կեսը կսեփականաշնորհվի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930