Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը որոշեց մերժել:
Նրա կալանավորման որոշման դեմ բողոքի դռնփակ քննությունը երեկ էր ավարտվել, դատավորն այսօր հրապարակեց վճիռը:
Սամվել Բաբայանին աջակցելու էին եկել նրա ազատամարտիկ ընկերները:
Դատարանի որոշումն ստանալուց հետո պաշտպանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ներմուծելու փաստի առթիվ հարուցված գործի շրջանակներում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ