Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի Արկադի Նայդիչը սպիտակ դրոշ բարձրացրեց Լեւոն Արոնյանի առջեւ

Ապրիլ 21,2017 10:40

Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարի ութ մասնակիցները երեկ խաղատախտակների առջեւ հանդիպեցին հինգերորդ տուրում:

Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի մրցակիցը Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Արկադի Նայդիչն էր: Ողջ պարտիայի ընթացքում ադրբեջանցին մեծ ջանքեր գործադրեց Արոնյանի պարտադրած ծանր կացությունից դուրս գալու համար, սակայն համոզվելով, որ դա ուժերից վեր է, ի վերջո ընդունեց իր պարտությունը:

Լեւոն Արոնյանը հինգ հնարավորից վաստակելով 4,0 միավոր՝ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստը մեկ միավոր առաջ է մի խումբ շախմատիստներից, որոնց մեջ է նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930