Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի օդաչուները հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների գիշերային թռիչքներ են իրականացրել Հայաստանի ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆևին:
Նա նշել է, որ հարվածային Մի-24 և տրանսպորտային Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերը Էրեբունի ռազմաբազայում ուսումնական թռիչքներ են իրականացրել գիշերային ժամերին:
Գնդապետը հավելել է, որ զորավարժություններն անցկացվում են ուսումնառության ձմեռային շրջանի ստուգարքի շրջանակում, և դրանց ընթացքում օդաչուները ատեստավորում կանցնեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ