Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին արգելվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Ապրիլ 21,2017 10:15

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին չի թույլատրվել գրանցվել որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Որպես նախագահական ընտրապայքարի թեկնածու գրանցվել է գործող նախագահ Հասան Ռուհանին, ինչպես նաև կոշտ գծի կողմնակից Էբրահիմ Ռաիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ահմադինեժադը ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել: Նշվում էր, որ այդ քայլը գնահատվում է որպես երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ ուղղված մարտահրավեր, քանի որ վերջինս դեմ էր նախկին նախագահի մասնակցությանը:

Նախագահի թեկնածուների գրանցումը սկսվել է երկուշաբթի՝ ապրիլի 10-ին: Ընտրությունները  տեղի կունենան մայիսի 19-ին:

Մահմուդ Ահմադինեժադն Իրանի նախագահ է եղել 2005-2013թթ.: Նա վարում էր պահպանողական և հակաամերիկյան կոշտ քաղաքականություն, հանդես էր գալիս Ռուսաստանի և արաբական երկրների հետ կապերի ամրապնդման օգտին:

Իրանի սահմանադրությամբ միևնույն նախագահը չի կարող մեկ ժամկետից ավել ղեկավարել, 2013թ. Ահմադինեժադին փոխարինել է Հասան Ռուհանին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930