Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտամին B12-ի նշանակությունը մեր օրգանիզմում

Ապրիլ 21,2017 12:30

Վիտամին B12-ը միակ վիտամինն է, որն իր կառուցվածքում պարունակում է կոբալտ մետաղը։ Վիտամինի կառուցվածքը պարունակում է կորինի օղակ, դիմեթիլբենզիմիդազոլ, ռիբոզ եւ ֆոսֆորական թթու։

Ո՛չ կենդանական եւ ո՛չ էլ բուսական օրգանիզմներն ընդունակ չեն սինթեզելու վիտամին B12: Սա միակ վիտամինն է, որ բացառապես սինթեզվում է միայն միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, ակտինոմիցետներով եւ կապտականաչավուն ջրիմուռներով։ Կենդանական օրգանիզմներում վիտամին B12-ով հարուստ են լյարդը եւ երիկամները, միսը, ձուկը։ Ավելի քիչ քանակություն պարունակում են  կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը։

Վիտամին B12-ի հիպովիտամինոզի պատճառ կարող են լինել ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, որը կարող է առաջանալ լորձաթաղանթի վնասման արդյունքում։

Վիտամին B12-ի դեֆիզիտ զարգանալու համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմ մուտք գործող քանակների անբավարարությունը շարունակվի 5-6 տարի:

Ցիանկոբալամինն իրենից ներկայացնում է կոէնզիմ, որը մեծ դեր է խաղում ֆոլաթթվի նյութափոխանակության մեջ: Մեթիլկոբալամինի մասնակցությամբ օրգանիզմում առաջանում է ֆոլաթթվի ակտիվ ձեւը: Կոբալամինի անբավարարության ժամանակ զարգանում է ոսկրածուծի, բերանի խոռոչի, լեզվի եւ աղեստամոքսային տրակտի պրոլիֆերացնող բջիջների ախտահարում, ինչն էլ բերում է արյունաստեղծման խաթարման, գլոստիտի, ստոմատիտի եւ աղիքային մալաբսորբիայի:

Վիտամին B12-ի անբավարարության հիմնական նշաններից են պերնիցիոզ (չարորակ) անեմիան, թրոմբոցիտոպենիան, լեյկոպենիան։

Այդ ժամանակ խախտվում է արյունաստեղծման պրոցեսը, որն առաջին հերթին կապված է նուկլեինաթթուների փոխանակության, մասնավորապես, արյունաստեղծման համակարգում արագ կիսվող բջիջներում՝ ԴՆԹ-ի սինթեզի խանգարման հետ։

Ախտորոշիչ նշանակություն ունի մեզում մեթիլմալոնաթթվի եւ պրոպիոնաթթվի որոշումը։ Վիտամին B12-ը՝ որպես դեղամիջոց, կիրառվում է սուր սակավարյունությունը բուժելու, պոլինեւրիտների, երիկամների հիվանդությունների ժամանակ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930