Վաղը՝ ապրիլի 21-ին, ժամը 12.00-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը`«Հետընտրական զարգացումներ. ՍԴ-ում կվիճարկվեն խորհրդարանական ընտրությունները», թեմայով:
Հաղորդման հյուրերն են`5-րդ գումարման խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը եւ իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը:
Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: