Ապրիլի 20-ին «Աշխատանք և հիշողություն» ընդհանուր խորագրի ներքո Կարոյան ցուցասրահը ներկայացրեց իսրայելցի նկարիչ Ավրահամ Էիլաթի 4 տարբեր գործերի ցուցադրությունները:
Առաջին՝ «Հիշողության կղզիներ», ցուցահանդեսը ՀայԱրտ մշակութային կենտրոնում էր: Այն իրենից ներկայացնում էր 24 մետր երկարությամբ գալարաձև ստվարաթղթի վրա գծանկարների շարք: Այս գծանկարի հիմնական ֆիգուրը գանգն էր, որը շարունակ տարբեր ձևերով կրկնվում էր:
Մյուս՝ «Երկյուղն այն բանից, որ հանկարծ լինի շատ ուշ» գծանկարային պատկերների շարքը և պերֆորմանսների ցուցադրությունները ժամանակակից արվեստի թանգարանում էին.
Կարդացեք նաև
«Էիլաթի գործերում հաճախակի հանդիպող ֆիգուրը աշխատավոր մարդն է զանազան իրավիճակներում և հանգամանքներում: Արվեստագետը ցանկացել է ցույց տալ, որ առանց աշխատանքի մարդ գոյություն ունենալ չի կարող: Նրա աշխատանքներում մենք տեսնում ենք աշխատող մարդուն, որը ստեղծում է որոշակի սոցիալական իրադրություն, այնուհետև հասարակարգ, իշխանություն, որին հաջորդում է բռնությունը, ուժը և դիմադրությունը: Եվ այս ամենի արդյունքում տեսնում ենք նաև վերոնշյալ երևույթների փլուզումը: Էիլաթը կարողանում է մեծ հմտությամբ և արվեստով Հին Աշխարհը կապակցել 20-րդ դարին»,-արվեստագետի աշխատանքների մասին պատմեց համադրող Նազարեթ Կարոյանը:
Նշենք, որ Ավրահամ Էիլաթի ցուցահանդեսի երրորդ մասը լինելու է վաղը Դալան Արտ ցուցասրահում:
Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ