Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանը բանակը չի ճանաչում, էս ոնց եղավ բանակ սարքող, չեմ հասկանում». Վարդան Մալխասյան

Ապրիլ 20,2017 22:12

Ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը ՊՆ մշակած ծառայության նոր տեսակի մասին նախագիծը անիրականանալի է համարում:

«Դա չլինելու բան է, սրանք չունեն ո՛չ փող, ո՛չ էլ՝ ժողովրդի վստահություն: Ազգ-բանակ սրանք չեն կարող ստեղծել: Նախ` Վիգեն Սարգսյանը բանակի ակունքներից չի եկել, բանակը չի ճանաչում, բանակի կադրային աֆիցերների մեծ մասը սրան չեն հավատում, չեն ենթարկվում, էս ոնց եղավ բանակ սարքող, չեմ հասկանում»,- Aravot.am-ին ասաց պարոն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր «Ազգ-բանակ 2017» համաժողովին ներկայացրեց պաշտպանության նախարարության կողմից մշակված երկու նոր նախագիծ՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ»։ Ըստ այդ նախագծերի՝ նորակոչիկներին ծառայության նոր տեսակ է առաջարկվելու՝ ժամկետային-պայմանագրային: Այն նորակոչիկները, որոնք կցանկանան նոր տեսակի ծառայություն անցնել, 3 տարի ծառայելու դիմաց ժամկետային-պայմանագրային զինծառայողի հաշվին 5 մլն դրամ կփոխանցվի:

Վարդան Մալխասյանի համոզմամբ, որ պրոֆեսիոնալ բանակ ստեղծվի, խստ անհրաժեշտ է, որ ժողովուրդը խորապես հավատա, վստահի, սիրի իր առաջնորդներին, համոզված լինի, որ իշխանությանն ինքն է ընտրել. «Այդ դեպքում ժողովուրդը կամավորական կդառնա, ինչպես 90-ականներին, երբ բանակ չկար, սահմանները պաշտպանում էին կամավորականներն ու ոստիկանության ջոկատները:

Այսինքն, ոչ մեկ ոչ մեկի չէր ստիպում գնալ ու ադրբեջանցու դեմ կռվել կամ երկիրը պաշտպանել, բայց գնում էին կամավոր: Հիմա, երբ ունենք բանակ, ահագին զենք ու զինատեսակ, բանակի պայմանները 90-ականների համեմատ անհամեմատ լավացել են, մարդիկ չեն ուզում գնալ բանակ ծառայել, խուսափում են: Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ 18-27 տարեկան 29.000 երիտասարդ հետախուզման մեջ է բանակից խուսափեու համար, դա մեր բանակի կեսից ավելին է: Սրանք հասկացել են՝ զորակոչ այլեւս չեն կարող անել, որովհետեւ ժողովուրդն այլեւս չի հավատում, չի վստահում իրենց: Մարդիկ իրենց վերջին ունեցվածքը վաճառում են, որ բանակից փախնեն, խուսափեն:

Բանակը դարձել է սպանդանոց, նույնիսկ խորհրդային տարիներին, երբ մեզ տանում էին բանակ հազարավոր կիլոմետրեր հեռու, երեք օր ուրախություն, քեֆ էր տանը. Դհոլ, զուռնով քեֆ էին անում, ուղարկում բանակ, իսկ հիմա, երբ ընդամենը տնից երկու հարյուր կիլոմետր հեռու պետք է գնան ծառայեն , խուսափում են, որովհետեւ գիտեն՝ այնտեղ շատ խրթին, գողական բարքեր կան: Մարդիկ վախենում են իրենց երեխաներին թողնեն այդ բարքերի մեջ ծառայելու:

Հիմա դրանք ինչ-որ պրյոմներ են անում, ազգ-բանակ ստեղծելու համար պայմանագրային լրիվ ծառայության անցնելու համար, պետությունը պետք է գումար ունենա, սրանք բյուջե չունեն, նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետի ասածը, թե ՌԴ-ից պետք է բերենք 3,5 միլիարդ դոլար, այս պետք է անենք, այն պետք է անենք, խաբկանք ու ստախոսություն էր, ժողովրդին հերթական անգամ մոլորեցնելու համար թվեր կրակեց, փուչիկ էր, որը պայթեց: Սրանք հայտնվել են շատ ծանր վիճակի մեջ, հիմա, երբ գերտերություններն արդեն պարտադրելու են ԼՂ խնդրի լուծումը, դրա համար ինչ-որ նման բաներ են անում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930