Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի դատախազ՝ էլի քրեական գործ է հարուցվելու

Ապրիլ 20,2017 22:03

ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը» հրապարակման հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18.906.474 ՀՀ դրամ վնաս:

Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին:

Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին հարցրինք, թե հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկում» ինչպե՞ս են ճշտել հատված ծառերի քանակը, որոշել դրա հետեւանքով պատճառված վնասի ստույգ չափերը: Նա ասաց, որ կան հատված կոճղեր, 10 օր ստուգումներ են կատարել, պատճառված վնասի չափը որոշել է ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը: Մարզի դատախազն ասաց, որ ապօրինի անտառախախտումների գործով Տավուշի մարզում, ըստ ամենայնի, էլի քրեական գործ է հարուցվելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930