Լրահոս
Օրվա լրահոսը

«Շովինիզմ»` ըստ Ֆրանսիայի դեսպանի. (Ֆոտոշարք)

Ապրիլ 20,2017 21:45

Ապրիլի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն՝  ի պատիվ Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի 2017թ. մրցանակակիրների:

2000 թվականից ի վեր, Հայաստանն ունեցել է 12 դափնեկիր: Այս տարի, 370 միջազգային դափնեկիրներից երկու հայ ուսանող արժանացել են կրթաթոշակի՝ մագիստրատուրայում և դոկտորանտուրայում սովորելու համար: Այս երկու ուսանողները, ինչպես և նախկին տարիների 12 դափնեկիրներից 8-ը՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ են: 2017 թվականի Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի հայ դափնեկիրներն են Անատոլի Չերնյաևը և Գայանե Հարությունյանը:

Անատոլի Չերնյաևը Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Մարքեթինգ և վաճառք ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: 2016 թվականին ՀՀ ԿԳ նախարարության կողմից հասարակագիտության ոլորտում նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ուսանող: Չերնյաեւը  կշարունակի ուսումը Լիոնի Ժան-Մուլեն համալսարանում:

Գայանե Հարությունյանը  Հայաստանում ֆրանսիական համալսարանի առաջին դոկտորանտներից է: Նա 2016 թ սկսել է «Օրենսդրական գործընթացների համեմատական վերլուծությունը Հայաստանում և Ֆրանսիայում » թեմայով թեկնածուական ատենախոսությունը նա սկսել է 2016-ին: Իր հետազոտական աշխատանքը Գայանեն  կշարունակի Կլերմոն-Ֆերանի Օվերնյի համալսարանում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն խոսելով Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի մասին, նշեց. «Կրթաթոշակի նպատակը աշխարհի տարբեր երկրներից լավագույն ուսանողներին իրենց կրթությունը Ֆրանսիայում շարունակելու հնարավորություն ընձեռելն է»:

Դեսպանը  պատահական չհամարեց այն, որ կրթաթոշակառուների մեծ մասը Հայաստանում Ֆրանսիական համալսարանից է: «Գուցե մի փոքր շովինիստական հնչի, բայց Հայաստանում Ֆրանսիական համալսարանը դասվում է Հայաստանի նմանատիպ հաստատություններից լավագույնների շարքում`իր տրամադրած կրթության մակարդակով, իսկ կրթաթոշակ տրամադրելիս առավելությունը տալիս են լավագույններին»:

Անատոլի Չերնյաևը նշեց, որ ուրախ է Ֆրանսիայում ներկայացնել Հայաստանը եւ մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանը` ապացուցելով, որ ուսումը ֆրանսիական համալսարանում կարող է լինել մրցունակ համաշխարհային հարթակում: Նա հավաստիացրեց, որ իր ապագան Հայաստանում է տեսնում. «Ակնկալում եմ մագիստրատուրայից հետո ասպիրանտուրան շարունակել մարքեթինգի ոլորտում, մանավանդ բավական քիչ են ասպիրանտներն այդ ոլորտում»: Ասաց նաեւ նպատակ ունի հետագայում դասավանդել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում:

Գայանեն նշեց, որ շահելով կրթաթոշակը նպատակ ունի գիտելիքները Ֆրանսիայում խորացնելուց հետո վերադառնալ Հայաստան ու զբաղվել գիտական գործունեությամբ` խորացնելով համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հայաստանի գիտական լաբորատորիաների միջեւ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930