Ապրիլի 19-ին Մոսկվայի հարավում սպանվել է խոշոր ձեռնարկատեր Ինպրոմսերվիս ընկերության սեփականատեր Ալեքսանդր Բագիրյանը, հաղորդում է mk.ru-ն։
Նշվում է, որ ժամը 21։00-ի սահմաններում 61-ամյա Բագիրյանը թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, հենց այդ ժամանակ էլ նրա ուղղությամբ առնվազն 5 կրակոց է արձակվել։ Ընդ որում, ձեռնարկատիրոջ վրա կրակել է նրա նախկին գործընկերը։
Բագիրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց մահացել է։ Բագիրյանի թիկնապահները բռնել են կրակողին և հանձնել իրավապահներին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել սպանության և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ