Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին գովերգած գիտնական. «Հոդվածս ՀՀԿ ցուցակում իմ ընդգրկվելու հետ կապ չունի»

Ապրիլ 20,2017 16:20

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական 25 հոգանոց ցուցակի 8-րդ համարը զբաղեցնում է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ Աննա Ասատրյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ ընդգրկվել է ՀՀԿ ցուցակում, արդյոք դրան նպաստե՞լ է իր դրվատանքով լի հոդվածը Տարոն Մարգարյանի վերաբերյալ, որը բավականին աղմուկ էր հանել ու քննարկվել:

«Ես գործող ավագանի եմ, հոդվածն այդտեղ կապ չունի, եւ իմ` ցուցակում լինելու մեջ տարօրինակ ոչինչ չկա, բոլոր ավագանիներն էլ կրկնվում են»,-ասաց Աննա Ասատրյանը:

Մեր պնդմանը` ավագանու ոչ բոլոր անդամներն են շարունակում իրենց գործունությունը, ինչպես, օրինակ` Հրանտ Թոխատյանն ու Հայկ Դեմոյանը, Աննա Ասատրյանը պատասխանեց. «Նրանք չեն շարունակում, որովհետեւ բացակայելու են երկրից»:

Հիշեցնենք, որ իր «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը` Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» խորագրով գիտական հոդվածում Աննա Ասատրյանը Տարոն Մարգարյանի մասին մասնավորապես գրել էր. «Նա պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին` տվյալ դեպքում` երեւանցուն ծառայելու հնարավորություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՚ womennet.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ես կցանկանայի, որ հստակեցվի «գիտնական» հասկացողության շեմը: Թող ինձ ներեն բոլոր արվեստագետները, բայց արվեստագիտության դոկտորն ինչ գիտնական, կամ ինչ հիմունքներով է շնորհվում այս դոկտորական աստիճանն ընդհանրապես??? Մյուս կողմից, արվեստագետ հասկացուղությունն արդեն ասում է, որ տվյալ մասնագետի կարողությունների շրջանակն արվեսի ոլորտն է, չի կարող չէ լինել օրինակ ժողովրդական կամ ռաբիս երգի դոկտոր???

  2. Մարինե says:

    Արա Կիրակոսյան, արվեստաբանն ու արվեստագետը տարբեր բաներ են։ Աննա Ասատրյանն արվեստաբան է, այսինքն՝ արվեստի տեսության, պատմության մասնագետ, տվյալ դեպքում՝ երաժշտագետ։ Ուրիշ բան, որ Տարոն Մարգարյանին գովաբանող այս տիկնոջ հոդվածը գիտությունից կիլոմետրերով հեռու է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930