Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ոստիկանի են կալանավորել՝ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվելու կասկածանքով

Ապրիլ 20,2017 16:10

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ կալանավորել են Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանության աշխատակից Տիգրան Միլիտոսյանին՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում։

Տվյալ քրգործը հարուցվել է նախորդ տարվա նոյեմբերին Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանի կողմից կաշառք ստանալու փաստի առիթով։

Հիշեցնենք, որ Արտեմ Մարգարյանը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։ Այս մասին հանրությանը տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ։

Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանն էլ կասկածվում է օժանդակելու մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930