Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտադիր են հեղափոխական լուծում տալ տրանսպորտի ոլորտի խնդիրներին` ուղեգծերի ոլորտը կազատականացվի, արդար մրցույթներ կլինեն, երթուղային նոր ցանց ու շարժակազմ կներդնեն:
Aravot.am-ի հարցին, թե վարչապետը երթուղային նոր ցանցի ներդրումը պայմանավորում է լավորակ ճանապարհներով, հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար է անհրաժեշտ հանրապետության բոլոր ճանապարհները կարգի բերելու համար, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նախնական հաշվարկներով տարեկան 100 միլիարդ դրամ է պետք:
Մանրամասները` տեսանյութում
Ըստ նախարարի, մինչեւ հունիսի 1-ը կներկայացվի տեխնիկական առաջադրանք, դրանից հետո կմշակվի նոր տրանսպորտային համակարգը: Ըստ որի էլ աշխատանքներ կտարվեն:
Կարդացեք նաև
Սակայն պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե որքան գումար կպահանջվի. «Ներդրումների չափն այսօր չենք կարող ասել, որովհետեւ չգիտենք, թե մոտավորապես ինչ կարգի պահանջներ են ներկայացվելու»:
Ըստ նախարարի, 5 տարվա ծրագիր է մշակվել. «Այսօր նախատեսված չեն այդ գումարները, այդ պատճառով փորձում ենք ներգրավել այլ միջոցներ: Եթե մենք գնահատել ենք մոտ 500 մլրդ-ի կարգի, կարելի է ասել, որ բոլոր ճանապարհներն էլ անմխիթար են: Այսպես կասեմ՝ ճանապարհների 20 տոկոսը լավ վիճակում են, 25-30 տոկոսը՝ բավարար, մնացածը՝ վատ: Այն տարածքները, որտեղ հնարավոր է էժան այլընտրանքային ճանապարհներ կառուցել, դրանք կկառուցվեն»:
Հիմա սկսել ենք փոսալցման աշխատանքները: Դրանից բացի, հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում, դրանց համար մրցույթներ կհայտարարվեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ