«Ազգ-բանակ» հասկացությունը կենսական անհրաժեշտությունից բխող գաղափար է»,-Մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» համաժողովի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա բնորոշմամբ՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ի հանդեպ թշնամական միջավայր է ստեղծել. «Մենք մշտական սպառնալիքի առաջ ենք: Հստակ է, որ հույսը պետք է մեր դրա դնենք: Խաղաղությունը չպետք է մուրաս, այլ նվաճես, իսկ նվաճելու համար՝ պատրաստ լինես պատերազմի»:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ նկատեց. «Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում ենք, չունենք խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում ենք: Այս պարագայում «ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է, այն պետք է լուծի պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը»:
ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն էլ, հակառակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքի, թե «ազգ-բանակ» հայեցակարգը կապված չէ Արցախյան հակամարտության հետ, ասաց, որ հենց Արցախի հարցն է պարտադրում անցնել այդ հայեցակարգը կյանքի կոչելուն:
Կարդացեք նաև
«Կհայտնվեն քաղաքական գործիչներ, որոնք կասեն՝ Ղարաբաղը տանք՝ նորմալ ապրենք, առանց հասկանալու, որ այդտեղ չէ «ազգ-բանակ»-ի հայեցակարգը»,-հավելեց Վազգեն Մանուկյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ