Ապրիլի 20-ին «Փաստարկ» մամուլի ակումբում «Հայոց մեծ եղեռնի հերթական տարելիցի միջազգային ճանաչման գործընթացի և ապագա հնարավոր զարգացումների» վերաբերյալ խոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
«Եղեռնի 100-րդ տարելիցից հետո նոր սկիզբ առավ արդարության ճանապարհը, միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Նաև նշեց, որ բավական մեծ աշխատանքներ արվեցին 100-ամյակին ընդառաջ, մասնավորապես՝ 2015թ.-ին Երևանում տեղի ունեցավ « Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ համաժողովը: Նրա խոսքով, նկատելի է, որ մեկդարյա պատմությունից հետո միջազգային ճանաչմանը միացան մի շարք երկրներ՝ նրանք ընդունեցին Հայոց ցեղասպանությունը:
«Հատկանշական է Թուրքիային մեղսակից երկրների՝ Գերմանիայի և Ավստրիայի ցեղասպանության ընդունման փաստը: Այդ շրջանում Թուրքիան խուճապի մեջ էր, Էրդողանն իր մոտ էր կանչում տվյալ երկրների դեսպաններին: Իսկ հանրաքվեից հետո նա բացարձակ իշխանության տեր է և չի փոխում իր մերժողական քաղաքականությունը»,- հավելեց Էդիկ Մինասյանը: Կարևորեց Հռոմի պապի այցը Հայաստան՚ իբրեւ հաղորդագրությունն էր՝ ուղղված Թուրքիային, նաեւ ափսոսանք հայտնեց, որ ԱՄՆ-ը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կարդացեք նաև
Հանդիպման վերջում էլ պատմաբանը հավելեց , որ Թուրքիան ճանաչումից պետք է անցնի փոխհատուցման. «Մենք պետք է իրավական լուծում գտնենք հարցի համար, ընդ որում, մեզ պետք է կոմպլեքս մոտեցում»:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ