Մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» համաժողովի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ բանակը պատրաստ է «ազգ-բանակ» գաղափարին: Վիգեն Սարգսյանն ասաց՝ ինքը չի կարծում, որ «ազգ-բանակ» գաղափարը կապված է Արցախյան հակամարտության հետ. «Այն հասարակության ինքնակազմակերպման ձեւ է»:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ինքը պատրաստ է նրան, որ առաջիկայում նշյալ գաղափարի իրագործման արդյունքում անհրաժեշտություն կլինի բանակի հանդեպ վերահսկողության գործում ավելի լայն լծակներ տալ ընդդիմությանը:
Նախարարը նաեւ հայտնեց, որ «Պաշտպանության մասին օրենքը» վերանայված տեսքով պատրաստվում են աշնանը ներկայացնել ԱԺ՝ քննարկման:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ