Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը Դե Գրիյոյի դերերգի համար արժանացել է «Ոսկե դիմակի»` լավագույն տղամարդ դերասան անվանակարգում (Կ. Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն, «Մանոն»): Այս մասին տեղեկանում ենք Կ. Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի եւ «Ոսկե դիմակի» պաշտոնական էջերից:
Մրցանակաբաշխությունը կայացել է Կ. Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում: Ներկայացված էր 28 դրամատիկական, 13 օպերային, 5 բալետային ներկայացում, ինչպես նաեւ ժամանակակից պարային 4 ներկայացում եւ 8 տիկնիկային:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` «Ոսկե դիմակի» եւ Կ. Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի կայքից