Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մեր ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է՝ 5.1 տոկոս մասնաբաժնով (Տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 20,2017 14:07

Հայաստան ներմուծվող ապրանքների 37 տոկոսի ծագման երկիրը ԱՊՀ անդամ երկրներն են, որոնցից 34.7 տոկոսը միայն Ռուսաստանն է։ Այսինքն, ԱՊՀ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը կազմում է 3 տոկոս։ Հատկանշական է, որ Թուրքիան մեր ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է՝ 5.1 տոկոս մասնաբաժնով։

2006 թ-ին Հայաստանում ներդրումներ հիմնականում կատարվել են Լյուքսեմբուրգից, Կիպրոսից եւ Միացյալ Թագավորությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նրա դիտարկմամբ ներդրումներ կատարվել են հիմնականում հանքարդյունաբերության, էկելտրականության եւ գազամատակարարման ոլորտներում։

Ըստ նրա՝ մենք պետք է զբաղվենք ԵԱՏՄ-ի անդամ երկրների կողմից ներդրումների ներգրավմամբ։ «Մենք խոսում ենք ռուսական կապիտալի ներգրավման մասին, ստեղծվում է ներդրումների ակումբ, իսկ ես փաստ եմ ներկայացնում, որ 2016-ը մենք փակել ենք 52 մլրդ դոլար ներդրումների արտահոսքով դեպի Ռուսաստան»։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանի համախառն ազգային պարտքը, որը ընկերությունների եւ պետական պարտքի հանրագումարն է, կազմում է 9 մլրդ 951 մլն դոլար։ Տնտեսագետի կանխատեսմամբ, 2017 թ-ին Հայաստանի համախառն ազգային պարտքը 100 տոկոսով կհավասարվի Հայաստանի համախառն ներքին արդյունքին, որը կազմում է 10.5 մլրդ դոլար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930