Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես օրինականության կողմնակից եմ». Լեւոն Մկրտչյանը՝ դատարան դիմած դպրոցների տնօրենների մասին

Ապրիլ 20,2017 13:51

«Մենք ինքներս ավագ դպրոցներում քննություն ենք անցկացնում: Կամփոփենք, կխոսենք մարդու իրավունքների պաշտպանի հետ: Օրենքները բոլորի համար են պարտադիր»,-«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած մի շարք դպրոցների տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» դատի տալու փաստին:

Հարցին՝ ինքը տնօրենների՞ կողմնակիցն է, Լեւոն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Օրենքի համար բոլորն են հավասար, ես օրինականության կողմնակից եմ: Դատական գործ է հարուցված՝ դատարանը կորոշի»:

Մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930