Ապրիլի 19-ին մահացել է հայտնի լրագրող և «Նովիյ Պետերբուրգ» թերթի համահիմնադիր Նիկոլայ Անդրուշչենկոն: Այս մասին հայտնում է RFI-ը:
Անդրուշչենկոն գրում էր «բանդիտական Պետերբուրգի» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցյալի մասին:
Թերթի տնօրեն Ալևտինա Ագեևան հայտնել է, որ մարտի 9-ին անհայտ անձինք ծեծի են ենթարկել լրագրողին և թողել փողոցում, որտեղից նրան հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության մեքենան:
Հիվանդանոցում նա վիրահատության է ենթարկվել, ավելի քան 2 շաբաթ նա գտնվում էր արհեստական կոմայի մեջ:
Կարդացեք նաև
Նիկոլայ Անդրուշչենկոն 73 տարեկան էր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ