Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կստանա հայկական կողմն Յուրի Խաչատուրովի նշանակմամբ. «168 ժամ»

Ապրիլ 20,2017 13:26

«168 ժամի» հետ զրույցում ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, ողջունեց, որ ի վերջո այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրները համաձայնության եկան, ինչն իր համար սպասելի չէր։ Նրա խոսքով՝ իր համար բացատրելի էր այն իրավիճակը, որը ստեղծվել էր այս հարցի շուրջ, քանի որ ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ չէ։ ՀԱՊԿ-ը, նրա խոսքով, մեկ պետության ջանքերով, մեկ պետության շուրջ կառուցված պաշտպանական կառույց է, որի բոլոր անդամներն ամուր թելերով կապված են միայն Ռուսաստանին։

«Այս կազմակերպության բոլոր անդամները չունեն մեկ ընդհանուր նպատակ կամ թիրախ, այդ նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, իսկ Բելառուսին ու Հայաստանին, Ղազախստանին ու Հայաստանին քիչ բան է կապում այս ոլորտում, ավելին, այս երկրները խորը հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, այդ պատճառով այս երկրները խուսափում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումից կամ փորձում հերքել այն հայտարարությունները, որոնք Բորդյուժան էր տարածում ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, քանի որ այս երկրներին պետք չէ միջամտել ԼՂ հակամարտությանը, պետք չէ զորքեր ուղարկել Ղարաբաղ կամ Հայաստան պատերազմելու Ադրբեջանի դեմ։ Թեև նման խնդիր ՀԱՊԿ-ում չի կարող առաջանալ, քանի որ Ղարաբաղը, ի վերջո, Հայաստան չէ, ՀԱՊԿ-ն չունի պարտավորություններ Ղարաբաղի նկատմամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքում այս հարցի վերաբերյալ կոնսենսուս ձեռք չէր բերվի, թեև նորանշանակ քարտուղարը ՀԱՊԿ պաշտոնյա է, ով պարտավոր է շարժվել ՀԱՊԿ օրակարգով, և ոչ՝ Հայաստանի։ Կարծում եմ՝ հենց այդպես էլ լինելու է, առանց նման վստահեցումների՝ ՀՀ ներկայացուցիչ այդ պաշտոնում չէր նշանակվի»,- ասաց ռազմական վերլուծաբանը։

Հարցին, թե՝ ի՞նչ կստանա հայկական կողմն այս նշանակմամբ, ռուս փորձագետը պատասխանեց՝ դիրք այս կառույցում, բայց ոչ ավելին։ «Սա զուտ արարողակարգային պաշտոն է, որոշումները, ըստ էության, կայացնում է ռուսական կողմը՝ հաշվի առնելով իր գործընկերներին։ Այնուամենայնիվ, այս պաշտոնը հնարավորություն կտա այս հարթակն օգտագործել և Հայաստանի անվտանգության խնդիրներն ավելի լսելի դարձնել, դրանք ներկայացնել Հայաստանի տեսանկյունից, սա արգելված չէ, և ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել՝ ցանկության և ունակության դեպքում։ Դժվար է ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա՝ հաշվի առնելով նույն Բելառուսի և Ղազախստանի կեցվածքն այս հարցերում, այնուամենայնիվ այդ խնդիրների բարձրաձայնումը կընդլայնի իրազեկումը, ինչպես նաև՝ ՀՀ անվտանգության մակարդակը»,- նման կարծիք հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930