Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը

Ապրիլ 20,2017 13:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և նրա դիտորդը վիճարկում են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափությունը: Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի թիվ 14/10 ընտրական տեղամասում նույն անձի կողմից երեք անգամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձանց օգնելու դեպքեր նկատելով՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում դիտորդություն իրականացնող Օ. Ա.-ն հանձնաժողովի նախագահին առաջարկել է գրանցամատյանում գրառում կատարել խախտման մասին, սակայն մերժում է ստացել: Դրա վերաբերյալ բողոքը մերժել է նաև Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, որ խախտման մասին գրառում կատարվել է: Նկատենք, որ վարչական դատարանում նույն հարցի շուրջ պատասխանող կողմն այլ տեսակետ հայտնեց՝ նշելով, որ խախտման մասին գրառում կատարելու առաջարկ դիտորդի կողմից չի ներկայացվել:

Տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր նաև բողոքի քննությանը ներգրավել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ պատճառաբանելով, թե չեն խախտվել Կազմակերպության իրավունքները: ՀՀ Վարչական դատարանը, սակայն, այս պնդումն անհիմն համարեց՝ մասնավորապես, նշելով, որ «պատասխանողի մոտ (Տարածքային ընտրական հանձնաժողով) առկա է որոշակի շփոթ երրորդ անձի ինստիտուտի և համապատասխան հանձնաժողովի անգործությունը վիճարկելու, հանձնաժողով դիմում ներկայացնելու իրավասությամբ օժտված շահագրգիռ անձի ինստիտուտի միջև, և ըստ այդմ՝ հաշվի առնելով երրորդ անձի կարգավիճակի բովանդակությունն ու էությունը, դատարանը գտնում է, որ նման պատճառաբանությունն անընդունելի է»: Չնայած դրան՝ Դատարանը համարել է, որ դիտորդը տվյալ դեպքում միջնորդավորված կերպով ներկայացրել է նաև Կազմակերպության շահերը, և Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին բողոքի քննությանը մասնակից չդարձնելը չի հանգեցնում վիճարկվող ակտի անվավերության: Այնուամենայնիվ այն, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը ՀՀ Վարչական դատարանում կարող է վիճարկել իր դիտորդի իրավունքների խախտումը, կարող ենք համարել որպես արձանագրված փաստ դատական պրակտիկայում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930