Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ե՞րբ է, ի վերջո, շահագործվելու Ստեփանակերտի օդանավակայանը. «Ժողովուրդ»

Ապրիլ 20,2017 13:08

Մինչ օրս չի հաջողվում օդային ուղեւորափոխադրումներ իրականացնել Արցախի եւ Հայաստանի միջեւ։ Վերջին յոթ տարիներին ամեն անգամ մայիսի 9-ին ակտիվանում են խոսակցությունները Ստեփանակերտի օդանավակայանը վերագործարկելու շուրջ։

Երեւանից Ստեփանակերտ չվերթների իրագործման դեպքում ավտոմոբիլային փոխադրման համար պահանջվող 6 ժամի փոխարեն հնարավոր կլինի Արցախ հասնել 45 րոպեում՝ վճարելով 18-22 հազար դրամ։ Ի դեպ, նշենք, որ մինչեւ Լաչինի միջանցքի բացվելը, հայկական կողմից տրանսպորտային բոլոր փոխադրումները կատարվել են ավիացիայի միջոցով։

Ինչպես հայտնի է՝ 1974 թվականին կառուցված, սակայն 1992 թվականի փետրվարին ղարաբաղյան պատերազմի պատճառով գործունեությունը դադարեցրած Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները սկսվել էին 2008 թվականին։ Օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2011 թվականի գարնանը։ Սակայն դա այդպես էլ իրականություն չդարձավ։

Այսօր էլ տեղի իշխանությունները վստահեցնում են, որ օդանավակայանի վերջնական շահագործման ուղղությամբ ջանքեր գործադրվում են՝ միաժամանակ ընդգծելով, որ տեխնիկական խնդիրներ չկան, եւ այն արդեն վաղուց պատրաստ է։ Սակայն, ինչպես հայտնի է, առկա են քաղաքական խոչընդոտներ։ Բանն այն է, որ Ադրբեջանը զգուշացրել է՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների դեպքում «հարվածներ կհասցնի իր օդային տարածքը խախտելու համար»:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930