«hetq.am» կայքում հրապարակված տեղեկատվության և ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» ստացված ահազանգերի հիման վրա Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանի, քաղաքացի Տիգրան Շահբազյանի հետ համատեղ, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամասի» 6-րդ պահաբաժնում իրականացրել են լրացուցիչ տեղազննություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 43 հատ հաճարենի, 31 հատ բոխի, 11 հատ կաղնի, 2 հատ թխկի և մեկ հատ հացենի տեսակի տարբեր տրամագծերի ծառեր:
Հաշվարկվել է 17.365.790 ՀՀ դրամի պետությանը պատճառած վնաս:
Տեղում առկա է եղել 125,38 խմ վառելափայտ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» Իջևանի անտառպետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի և Տավուշի մարզպետարանի աշխատակիցների հետ համատեղ տեղում իրականացրել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 72 հատ հաճարենի, 9 հատ բոխի և 3 հատ կաղնի տեսակի տարբեր տրամագծերի ծառեր:
Կարդացեք նաև
Հաշվարկվել է 13.998.450 ՀՀ դրամի պետությանը պատճառած վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախապատրաստած նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
ՀՀ բնապահպանության նախարարություն