Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ

Ապրիլ 20,2017 12:58

Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դեմ-դիմաց,  Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների կողմից,  տրվեց Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

Հանրահավաքը բացեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ:

Մինչ Գարեգին Նժդեհ երիտասարդական կազմակերպության նախագահ Սարինե Աբրահամյանը ելույթ կունենար, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների  մի պատվիրակություն քայլեց խորհրդարանի շենք  և հանրագիր հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Պիտեր Օմտզիգտին : Խորհրդարանի ներսում մեծ թվով պատգամավորներ էին հավաքված՝  մոտ 16 հոգի, ովքեր ներկայացնում էին խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը ներկայացրեց հանրագրի բովանդակությունը, նշելով Նիդերլանդների վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։ Նա երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին  հանդիպման այսչափ  ներկայացուցչություն ապահովելու  համար :

Հայկական կազմակերպությունների պատվիրակները ներկայացրեցին հանրագրի իրենց պահանջները: Մեր խմբին հուզում է հատկապես Հոլանդիայի կառավարության կողմից օգտագործվող «Հայոց ցեղասպանության հարց» արտահայտությունը: Այն անընդունելի է, Երբ առկա է խորհրդարանի Ցեղասպանության ընդունման բանաձևը : Սա կառավարության  կրավորական կեցվածքի  դրսևորում է: Արդյունքում հայերի նկատմամբ թուրքական կազմակերպությունների խտրական դրսևորում, իրավունքների ոտնահարում, հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի գաղտնի միջամտություն և  այլը: Պատվիրակությունը պատգամավորներին  տեղեկացրեց, որ վերջերս  հոլանդացի մի ուսանող համացանցում տեղադրել է հանրագրի ընդունման  հայտ, որին  միացել են բազմաթիվ քաղաքացիներ ՝  պահանջելով Նիդերլանդների կառավարությունից աներկբա ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նիդերլանդների խորհրդարան պահանջագիր ներկայացրած Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները նորից միացան Հաագայի Het Plein հրապարակում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցին: Տիկին Ինգա Դրոստը ներկաներին պատմեց  խորհրդարանում հանրագրի հանձման և տեղի ունեցած հանդիպման մասին: Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո հախվերդյանը անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 102-ամյակի միջոցառումներին:

Հաջորդ միջոցառումը  շաբաթ օրը, ապրիլի 22-ին  է, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները կանցկացնեն հանրահավաք-ցույց Ամստերդամի կենտրոնում, 23-ին Ալմելոյում դասախոսություն, ջահերով երթ ու մոմավառություն է, իսկ 24-ին Մեծ Եղեռնի հիշատակության օրը՝ այցելություններ Ասենի  ու Ալմելոյի հուշակոթողներ:

ՄԻՋԱԴԵՊ  ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանում: Երբ Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները  հանրագիրը հանձնել էին պարոն Պիտեր Օմտզիգտին և աշխույժ քննարկում էր ծավալվել հոլանդացի  մյուս խորհրդարանականների հետ, Մեր  պատվիրակության անդամներին մոտեցավ ազգությամբ թուրք, հոլանդացի պատգամավոր Սելչուկ Օզթուրքը (Selcuk Ozturk): Մեր մասնակիցը դիմում է նրան. «Կարողացա՞նք ձեզ հասցնել մեր խոսքը»:Ազգությամբ թուրք պատգամավորը ակնհայտորեն հանկարծակի է գալիս. «Այդպես միանգամից չի լինում»-ասում է նա:

Երկխոսությունը տանում է նրան, որ հայ պատվիրակության անդամը մատնանշում է, որ Թուրքիայում արգելված է գործածել Ցեղասպանություն բառը: Արդյունքում Օզթուրքը անհարմար վիճակից դուրս գալու համար բերում է օրինակ, որ Թուրքիայում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ երբ  լսում է, որ ոտնահարված են և  վտանգված հայկական իրավունքները, փորձում է ելք որոնել, պատճառաբանում, որ  Հոլանդիայում ավելի շատ այս երկրին վերաբերող  հարցեր պետք է լուծել: Իսկ  մյուս հարցերի մասին կարող են խոսել, երբ առանձին հանդիպում նշանակվի:

Այս, մոտ 5 րոպե տևած միջադեպը չի վրիպում նիդերլանդական RTL Nieuws հեռուստաալիքի հայտնի քաղաքական մեկնաբան  Ռուլ  Շրայնեմախերսի (Roel Schreinemachers ) աչքից: Նրա սուր գրառումը geenstijl.nl կայքում ունի «Օզթուրքը նայելով  հայերի աչքերին շարունակում է ժխտել Ցեղասպանությունը» վերնագիրը: Էրդողանի նախորդները 1,5 միլիոն հայերի են սպանել, գրված է հոդվածում: Նիդերլանդների  մասին մտածողը թող նայի իր մորուքին: Օզթուրքից բացի նա քննադատել է Նիդերլանդների կառավարությանը՝ Հայոց Ցեղասպանությանը արժանի գնահատական չտալու, իսկ Թուրքիայի կառավարությանը՝ Նիդերլանդների ներքին խնդիրներին խառնվելու համար:

Շրայնեմախերսի Թվիթերում զետեղած  տեսաերիզն արժանացել է  բազմաթիվ մեկնաբանությունների:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930