Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր «Ազգ բանակ 2017» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ահազանգը, թե 200-ից ավելի ավտոբուսներ են կանգնած՝ չեն աշխատում, քանի որ վարորդներ չկան:
«Ես չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան է ասել: Վարորդի խնդիր ունենք, բայց դա չի նշանակում, թե ավտոբուսները կանգնած են: Տրանսպորտը շատ վատ է Երեւանում, բոլորս էլ տեսնում ենք դա: Մեր ծրագիրը կներկայացնենք հանրությանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Երեւանի փողոցներն ամեն տարի ասֆալտապատում են, Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «Դա մասնագետները կմեկնաբանեն»:
Կարդացեք նաև
Լրագրողը նկատեց, որ ամբողջ աշխարհում արագ ասֆալտապատում է կատարվում, իսկ ՀՀ-ում ցերեկվա ժամերին են անում՝ խցանումներ առաջացնելով: Քաղաքապետը հակադարձեց. «Եթե հիմա չասֆալտապատենք, վաղը ի հայտ կգան փոսեր, կասեք՝ փոսեր եղան: Թողեք մասնագետներն աշխատեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ