Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Չեռնիկովսկի. «ԵՄ-ն գիշատիչ է» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2017 12:43

Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Չեռնիկովսկին դժվարանում է կանխատեսել, թե ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ի՞նչ ազդեցություններ կունենան հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վրա: «Կյանքը ցույց կտա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա`հավելելով, որ արդեն ձեռքբերում է, որ հայաստանյանն ընտրությունները հանգիստ, առանց միջադեպերի, առանց հետընտրական զարգացումների անցան:

Նա նորմալ է համարում, որ Հայաստանը զուգահեռաբար զարգացումն է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ըստ նրա, այլ հարց է, որ թե ՌԴ-ում, թե ՀՀ-ում, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ զբաղվող պատասխանատու անձինք պետք է, որ իմանային`հարաբերություններ են զարգացնում «գիշատիչի» հետ: Դրա վառ ապացույցը նա համարում է Ուկրաինայի հետ կատարվածը. «Ուկրաինայի ճակատագիրը Ավստրիայի ճակատագիրն է, որը կերավ Հիտլերը 30-ականներին»: Նա դեմ չէ, բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների զարգացմանը. «Բայց պետք է իմանաս`ո՞վ է դիմացինդ»:

Aravot.am-ի դիտարկմանը`Հայաստանում շարունակում են ոչ միանշանակ ընկալել, այն, որ ՌԴ-ն շարունակում է գերժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին, փորձագետը հոգոցով պատասխանեց`հավելելով, որ ՌԴ-ն, ցավոք, շարունակում է Ուկրաինային էլ գազ վաճառել, որը, իր գնահատմամբ, օկուպացված լինելով արեւմտյան կոալիցիայի կողմից, ՌԴ-ի դեմ փորձում է պատերազմ մղել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930