Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օլգա Պավլենկո. ՌԴ-ն վերագնահատել է Հայաստանի դերն ու նշանակությունը (Տեսանյութ)

Ապրիլ 20,2017 12:21

Ռուսաստանում վերագնահատել են Հայաստանի կարեւորությունն ու նշանակությունը: Այդ կարծիքին է Ռուսաստանյան Պետական հումանիտար համալսարանի պրոռեկտոր Օլգա Պավլենկոն:

«Ռուսաստանում այժմ բավական մեծ ուշադրություն են դարձնում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Կովկասում Հայաստանը Ռուսաստանի կարեւորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է: Ուստի, այն ամենն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, հետաքրքրում է թե ռուսական քաղաքական դասին, թե հասարակությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Պավլենկոն`հավելելով, որ իր դիտարկումներով՝ այժմ Հայաստանի դերն էական է նաեւ ռուսաստանյան ներքաղաքական զարգացումներում: Դա փորձագետը պայմանավորում է նաեւ արեւմտյան ինստիտուտների ակտիվացմամբ`միտված «գունավոր հեղափոխությունների» իրականացմանը:

«Եթե Հայաստանում նույնպես նման գործընթացներ զարգանան, դա կլինի ռուսական քաղաքականության մեծ տապալումը»,- ասաց նա: Այս համատեքստում, մեր զրուցակիցը միանգամայն բնական է համարում, տնտեսական հարաբերություններում ակտիվությունը, մասնավորաբար, փոխադարձ բիզնես հետաքրքրությունների ակտիվությունը:

Aravot.am-ի հարցին`Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների սերտացումը, ինչը ՌԴ-ի կողմից, մեղմ ասած, միանշանակ չէր ընկալվում. հիմա դա չի ջղագրգռում Ռուսաստանին, տիկին Պավլենկոն պատասխանեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի դերի վերագնահատման գործում այդ հանգամանքը ևս էական նշանակություն ունեցավ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930