Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության ծուռ, թե շիտակ հայելին. «Ժամանակ»

Ապրիլ 20,2017 12:14

Խորհրդարանի ապրիլի 2-ի ընտրության պաշտոնական արդյունքից հետո փորձագիտական հանրության գնահատականների զգալի մասը կենտրոնացած է բնականաբար նոր խորհրդարանի վրա, խորհրդարանում նոր դասավորության կամ այսպես ասած նոր ստատուս-քվոյի վրա, որտեղ ներկայացված է չորս ուժ: Միևնույն ժամանակ, սակայն, հանրության աչքից կարծես թե «անարդարացիորեն» դուրս է մնում ընտրության այն հատվածը, որն այսպես ասած դուրս մնաց խորհրդարանից: Բանն այն է, որ խորհրդարանից դուրս էլ ձևավորվել է բավականին ուշագրավ մի ստատուս-քվո: Դուրս են մնացել ուժեր, որոնք տարիներ շարունակ հանդիսացել են հայաստանյան քաղաքական պալիտրայի հիմնական գույները, տարբեր կարգավիճակներով, տարբեր ճամբարներում:

Բոլոր այդ ուժերը, գրեթե առանց բացառության կամ եզակի բացառություններով, այս կամ այն կերպ հանդիսացել են նաև իշխանության ուղղակի, թե անուղղակի գործընկերը, կամ ավելի շուտ իշխանական համակարգի: Խոսքը մասնավորապես և ՀԱԿ-ի մասին է, և ՕՐՕ դաշինքում ընդգրկված ուժերի, և «Հայկական վերածննդի»: Ապրիլի 2-ից հետո ստեղծված իրավիճակում այդ «արտախորհրդարանական» ստատուս-քվոն, այնուհանդերձ, արժանի է ուշադրության՝ նկատի ունենալով այն իրավիճակը, որ ստեղծվել է խորհրդարանում կամ դրա մեծամասնությունը կազմող համակարգային երեք ուժերում՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք: Այստեղ ակնհայտ է, որ բավական մեծ անորոշություն է, անգամ չեն կարողանում հստակ սահմանել այն անձանց, որոնք պետք է վերցնեն մանդատները, չեն կարողանում որոշակիացնել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցերը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930