Պոլսահայ լրագրող եւ գրող Վերջիհան Զիֆլիօղլուն տարօրինակ է համարում, որ Հայաստանից մշտապես մեդալներ ու պետական պարգեւներ են շնորհվում, այդ թվում նաեւ՝ պոլսահայերին: «Առավոտի» հետ զրույցում Վերջիհանն ասում է, որ հաճախ է կատակում, թե Հայաստանի քաղաքական դեմքերը գիշերները չեն քնում, որպեսզի առավոտյան որոշած լինեն, թե է՞լ ում է անհրաժեշտ մեդալ բաշխել:
«Ուղղակի զարմանում եմ՝ հասկանո՞ւմ են, թե ինչու են մեդալներ շնորհում եւ ում են շնորհում: Մեդալները կարեւոր բաներ են, այդքան մեդալ բաժանելն ի՞նչ իմաստ ունի»,- տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը: Ու քիչ անց էլ հավելում է. «Եթե հանկարծ մի օր ինձ մեդալ շնորհեն, անպայման պիտի հրաժարվեմ, որովհետեւ վարկաբեկություն եմ տեսնում դրանում: Ընդհանրապես կարծում եմ, որ մեդալին արժանի է Հայաստանի՝ աղքատություն կրող ժողովուրդը: Պոլսահայերին եմ ասում՝ այդ մեդալները, որ կրում եք, դրանց պատասխանատվությունն ունե՞ք»:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
19,04.2017