Չնայած ՀՀԿ-ականներն իրենց մտավոր ունակությունների ամեն բջիջով գիտակցում էին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների տապալումը բացասական հետեւանքներ է ունենալու ՀՀԿ-ի, դժբախտաբար՝ նաեւ Հայաստանի համար, եւ ամեն տեղից վեր կացող ՀՀԿ-ական թութակում էր, թե Հայաստանի 25-ամյա պատմության լավագույն ընտրությունն են անցկացնելու, իրականում ապրիլի 2-ն իշխանության համար դարձավ Հայաստանի միջազգային տապալման դրվագ։
Ե՛վ ապրիլի 2-ի ընտրություններին միջազգային դիտորդների կողմից տրված գնահատականն էր խիստ ու չներող՝ «ապրիլի 2-ի ընտրություններն ապականվել են քվեների գնումով եւ ընտրողների վրա գործադրված ճնշումներով», ե՛ւ դրա հետեւանքն էր Սերժ Սարգսյանի համար աննախադեպ ծանր։
Գրեթե ոչ մի երկիր՝ պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով, չշնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 2-ի ընտրությունների կամ ՀՀԿ-ի արձանագրած արդյունքների կապակցությամբ։ Միակ բացառությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը բացեց շնորհավորողների շարքը ապրիլի 3-ին։ Մի քանի ժամ հետո շարքը եզրափակեց երկրորդ եւ վերջին շնորհավորողը՝ Բակո Սահակյանը։ Եվ վերջակետ։ Այլեւս ոչ մի մայրաքաղաքից անդրադարձ կամ շնորհավորանք չհնչեց։
Այդ մասշտաբի անտեսումն իրոք աննախադեպ դարձավ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ։ Եվրոպական երկրներն անթաքույց ցույց տվեցին, որ գոհ չեն ընտրություններից, ինչի արդյունքում էլ այժմ Սարգսյանը նույնիսկ ավելի վատ վիճակում է քան 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո։
Կարդացեք նաև
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Եթե աշխարհի մեծերը կարդային ԱՄՆ-ի հակաթրամփյան հոդվածները,նրան էլ ոչ ոք չեր շնորհավորի ընտրվելու կապակցությամբ:Մեր երկրի մասին կարծիք կազմում են այն պարբերականների և քաղաքական գործիչների հայտարարություններով,որոնք ՀՀ-ի մասին ոչինչ լավ չեն ասել և չեն էլ ասի,որովհետև նրանց վճարում են ,,սև,,հոդվածների համար:ԱՄՆ -ում մեկնաբանը ցույց է տալիս մեծ տարածության վրա տեղակայված գերեզմանատունը և ասում,որ այդտեղ հանգչողները տասնյակ տարիներ մասնակցում են տարբեր մակարդակի ընտրություններին և ոչ ոք դրա մասին չի արձագանքում:Նրանք հզոր են և ոչնչով կասկածի տակ չեն դնում իրենց հեղինակությունը:Մենք փոքր պետություն ենք՝,,մանր,, ժողովուրդով,մեզ նույնիսկ մեծ հեղինակություն պետք էլ չէ,այսպես ել վատ չենք ,,յոլա,,գնում….