Լրահոս
Օրվա լրահոսը

Անգերազանցելի միջոց՝ գլխացավերի բուժման համար

Ապրիլ 20,2017 12:30

Եթե տանը դեռ մնացել է չրեղեն, ապա կարելի է արագ պատրաստել համեղ եւ շատ օգտակար օշարակ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 150 գրամ թարմ կամ չորացրած արքայախոտ` ռեհան, 100 գրամ խնձորաչիր, նույնքան տանձաչիր, 40 գրամ նռան հատիկներ: Ինչպես նաեւ 100 գրամ մեղր, սպիտակ գինի` 50 գրամ, քերած մշկընկույզ (համեմունք) 10 գրամ, 1 կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը: Խնձորաչիրը, տանձաչիրը լավ լվանալ, լցնել 2 լիտր եռացող ջրի մեջ, թողնել 15-20 րոպե, այնուհետեւ ավելացնել թարմ կամ չորացրած ռեհանը, նռան հատիկները, քերած մշկընկույզը, կիտրոնի հյութը եւ մեղրը: Եռացնել եւս 15 րոպե, ապա կրակն անջատելուց 2 րոպե առաջ լցնել սպիտակ գինին:

Նախընտրելի է, որ կիտրոնի հյութն ու մեղրը օշարակին ավելացնել վերջում, երբ այն կլինի արդեն գոլ, որպեսզի պահպանվեն վիտամինները:

Սառած օշարակի մեջ լցնել նռան հատիկներ եւ մատուցել սառը վիճակում:
Այս օշարակը կոչվում է «Արքայախոտով եւ մեղրով Տալվորիկի օշարակ», որի բաղադրությունը հանրությանն է փոխանցում հայկական հնագույն խոհանոցի մասնագետ Սերգեյ Հունանյանը:

Այս օշարակը օգտակար է մրսածության ժամանակ, ստամոքսային բորբոքումների, կոկորդացավի ժամանակ: Որոշ փորձերից պարզ է դարձել նաեւ, որ այս ըմպելիքը անգերազանցելի միջոց է գլխացավերի բուժման համար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

19,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930