Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ Օ’Ռայլին ազատվել է աշխատանքից: Այս մասին ասվում է 21 Century Fox ընկերության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Օ’Ռայլին Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցում Վլադիմիր Պուտինին անվանել էր «մարդասպան»:
«Իրավիճակը մանրամասն և ուշադիր ուսումնասիրելուց հետո ընկերությունը և Բիլ Օ’Ռայլին համաձայնության են եկել, որ Բիլ Օ’Ռայլին չի վերադառնա Fox News Channel»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Լրագրողի հեռացման պատճառները չեն հաղորդվում:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, լրագրողն աշխատանքից հեռացվել է նրան առաջադրված սեռական ոտնձգության մեղադրանքների ֆոնին: Դրանում նրան մեղադրում է 5 կին: Օ’Ռայլիին հաջողվել է կարգավորել վեճը փոխհատուցում վճարելու ճանապարհով, որն ընդհանուր առմամբ կազմել է 13 մլն դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ