Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների, մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ:
Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը մեր մարզիկներից հինգն արժանացան մեդալների. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը նվաճեցին բրոնզե պարգևներ, Նարեկ Դանիելյանը՝ արծաթե, իսկ Բորիս Շատվերյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հռչակվեց Եվրոպայի առաջնության հաղթող: