Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բադեն-Բադենում ընթացող շախմատի «GRENKE Chess Classics» գերմրցաշարի չորրորդ տուրում քիչ առաջ պարտության մատնեց գերմանացի Մաթիաս Բլյուբաումին: Սա Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Գերմանիայում: Նա մյուս երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:
Տուրը դեռ չի ավարտվել եւ հայ գրոսմայստերը 3,0 միավորով այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ