Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն առհասարակ ցուցմունք չի տվել նախաքննության ընթացքում

Ապրիլ 19,2017 21:30

Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության, զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են:

18 մեղադրյալի մեջ է նաեւ Վարդան Գերավետյանը, նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը դեռ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, այդ պատճառով նա չցանկացավ որեւէ գնահատական տալ:

Ըստ նրա, դեռ չկա որոշում՝ քանի օր է տրամադրվելու պաշտպանական կողմին գործի նյութերին ծանոթանալու համար:

«Բայց կարող եմ եզրահանգում անել կալանքի ժամանակ ներկայացված նյութերից եւ ասել, որ որեւէ ապացույց, որը կհիմնավորեր Վարդան Գերավետյանի առնչությունը իրենց ներկայացրած մեղադրանքին, չկար, իսկ եթե նմանատիպ ապացույցներ ունենային, այդ ապացույցները կբերվեին որպես կալանքի հիմնավորում, եթե չեն բերել, ուրեմն՝ չկան»,- ասաց փաստաբանը:

ՊՊԾ գնդի գրավումից հետո, զինյալներից ոմանք հայտարարեցին, որ տեղյակ չեն եղել, որ շենք գրավելու են գնացել պարոն Գյուրջյանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալը հստակ իմացե՞լ է՝ ուր է գնում ու ինչի համար, ի պատասխան ասաց. «Վարդան Գերավետյանն առհասարակ ցուցմունք չի տվել նախաքննության ընթացքում: Դրանով կարող եմ սահմանափակվել, դրանից ավելին չեմ կարող ասել, ընդ որում, ձերբակալումից հետո մինչեւ մեղադրանք առաջադրելը որպես կասկածյալ, մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ հրաժարվեց ցուցմունք տալ, դրանից հետո նույնիսկ չեն էլ հրավիրել հարցաքննության»:

Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930