«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով արդեն մի քանի ամիս կալանքի տակ գտնվող Կարող Եղնուկյանի գործը Երեւանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդմիջվեց: Կարոն Եղնուկյանը բողոքարկում է «Սասնա Ծռերի» գործով քննիչի անգործությունը:
Կարո Եղնուկյանի շահեր պաշտպան Տիգրան Հայրապետյանը ներկայացնելով բողոքի բովանդակությունն` ասաց, որ իր պաշտպանյալի իրավունքները խախտվում են, ընդհուպ մինչեւ սահմանափակվել են ընտանիքի անդամների հետ տեսակցությունները, քանի որ «Սասնա ծռերի» հաստափոր գործով նախախաքննության շրջանում սահմանափակումներ են սահմանված: Կարո Եղնուկյանն ու իր պաշտպանը գտնում են, որ Եղնուկյանի մասով գործը պետք է անջատվի ընդհանուր մասից, քանի որ Կարո Եղնուկյանին ձերբակալել են երկու-երեք հեռախոսային խոսակցությունների պատճառով:
12 կետից բաղկացած միջնորդություն են ներկայացրել: «40 հոգի մտել են մի տարածք, 15 օր շարունակ գործողություններ են կատարել եւ այլն, եւ այլն, ստացվում է, որ Կարո Եղնուկյանի էդ երկու րոպե հեռախոսային խոսակցություն ավելի շաղկապված ա էդ գործի հետ»,- դատարանում ասաց Տիգրան Հայրապետյանը՝ հավելելով, որ այլապես Կարո Եղնուկյանը ստիպված է լինելու 4-6 տարի նստել մեղադրյալի աթոռին, քանի որ գործով 14 վկաներ կան, 30-ից ավելի տուժողներ, նրանց ներկայացուցիչները եւ մինչեւ այդ 40 հազար թերթանոց գործը քննվի, տարիներ կպահանջվեն: Այդ 40 հազարից, Եղնուկյանին վերաբերվում է 40 թերթը: Միջնորդությունը ներկայացվել է «Սասնա ծռերի» գործով քննիչին, վերջինս առանց որեւէ հիմնավորումներ ներկայացնելու արձանագրել է`միջնորդությունն անհիմն է:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Դատավորը երկար ժամանակ փորձում էր հասկանալ`ի՞նչ են կոնկրետ այդ դատարանից պահանջում Կարո Եղնուկյանն ու իր պաշտպանը: «Դուք պարտավորեցրեք, որպեսզի ճիշտ դատական ակտ կայացվի»,- հստակեցրեց պաշտպանը:
Նիստն ընթանում էր Կարո Եղնուկյանի մասնակցությամբ: Վերջինս իր խոսքը սկսեց ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանին ուղղված մեղադրանքներով: «Իմիջիայլոց նույն քննիչն է, որը պատասխանատու է Հաց բերողի մահվան հետ կապված»,- ասաց Կարո Եղնուկյանը: Դատավորը հորդորեց նրան`ավելի կոռեկտ լինել եւ մարդու անմեղության կանխավարկածը չխախտել, այլապես «միանգամից վերածվում ես այն մեկին, ում դեմ բողոքում ես»: Կարո Եղնուկյանը նկատեց, որ իր անմեղության կանխավարկածն էլ է խախտվում ու իր նկատմամբ պատիժ է կիրառվում արդեն ութ ամիս, երբ դրա հիմքերը չկան: Ու ասաց, որ շատ կարեւոր այն հանգամանքը, թե ի՞նչ ֆոնի վրա է ընթանում իր գործի քննությունը: «Այս դատարանը կարող է ստիպել, որպեսզի քննիչն իր գործն անի»,- հիմնավորեց Կարո Եղնուկյանը:
Այլ մանրամասները `տեսանյութում
Նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի մայիսի 3-ին, ժամը 13. 00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ա) Ողբացեալ Արթուր Սարգսյանի մահը հեռու չէ ինքնասպանութիւնից,
սակայն վստահաբար կապ չունի սպանութեան հետ:
բ) Փաստաբանը իր այս ամբողջ դիմումը հիմնում է այն հաստատման վրայ թէ իր յաճախորդի վերաբերող քննիչի թղթածրարը շատ թեթեւ է: Քննիչը պատասխանում է ՝ ձեր ասածը անիմն է: Դեռ չեն հասկանում… Սա ուղղակի նշանակում է թէ այդ թղթածրարը աւելի ծաւալուն է, քան ինչ որ կարծում է – կամ ձեւացնում է կարծել… – պաշտպանյալի փաստաբանը:
Պիտի գիտնաս թէ ինչ խնդրի, եւ ինչ չափի՛ խնդրի առջեւ ես, որպէսզի ջանաս պաշտպանուիլ: Սկիզբից ի վեր խնդիր-գոյութիւն-չունիի պատրանքին, ինքնախաբէութեան պատճառով է որ արդէն այս հարցը հասաւ այստեղ:
Եւ արդէն սրահում մնացել են միայն անմիջական ընտանիքի անդամները…
Շատ ցաւալի:
Կարօ, բաւարար է դէպի պատը խոյանաս, you made your point, վսյո՛. յաւելեալ մարտիրոսութեան կարիքը չկայ, ընտանիքիդ մեղք է. փաստաբանիդ հրահանգէ որ դատախազութեան մօտենայ «plea bargaining»ի առաջարկութեամբ: Յուսալով որ ուշ չէ: Թվում է թէ յարաբերաբար փոքր ձուկ ես այս ամէնուն մէջ, թերեւս նախընտրեն այդ ուղիով քեզմէ հելէ ձերբազատուիլ, կեդրոնանալ մեծերուն վրայ: