Լրահոս
Օրվա լրահոսը

2 միլիարդ դրամ`իշխանի բազմացման նպատակով

Ապրիլ 19,2017 19:44

Սեւանա լճում իշխանի պաշարները վերականգնելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 2 միլիարդ դրամ կհատկացնի գյուղատնտեսության նախարարությանը: Գումարը կտրվի «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին»:

Նախագիծը կառավարության նիստում կներկայացնի գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Ըստ նախագծի, համալիր ծրագրի շրջանակներում ավարտվել են մանրաձկան արտադրության գործարանի շինարարական աշխատանքները եւ այն հանձնվել է շահագործման:

Սեւանա լճում արդեն իսկ տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է 2017 թվականին Սեւանա լճում տեղակայել եւս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից եւ այլ օժանդակ ենթակառուցվածքներից:

Ըստ նախարարի, գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաեւ կառուցել բացօթյա ավազաններ՝ ձկան ծնողական կազմի համար, ինչպես նաեւ ձկան բազմացման կայան`սելեկցիոն տնտեսություն:

Ապրանքային ձկան արտադրությունը իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետեւաբար այդ գործընթացը իրականացնելու նպատակով` անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ, սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930