Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դիտորդներ հնարավոր է հայտնվեն սեւ ցուցակում՝ անբարեխիղճ աշխատելու համար

Ապրիլ 19,2017 18:54

Ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի՝ իրենց նախաձեռնության որոշ դիտորդներ ապրիլի երկուսին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, հնարավոր է իրենց լիազորությունները պատշաճ չեն կատարել: Այս պահին նախաձեռնության անդամները ներքին քննություն են անցկացնում՝ պարզելու հնարավոր բացթողումները:

«Որոշ դիտորդների գործունեության հետ կապված որեւէ տեղեկատվություն չունենք: Միաժամանակ ունեցել ենք տարբեր տվյալներ՝ այդ թվում տեսանյութեր տարբեր տեղամասերից, որտեղ խախտումներ են եղել, բայց մենք ուղղակի չգիտենք՝ մեր դիտորդներն ինչ են արել այդ տարածքներում: Ունենալով որոշակի կասկածներ, որ մեր դիտորդները թույլ են տվել էթիկայի վարքականոնի խախտումներ, մասնավորապես, տեղամասերում չեն գտնվել ողջ օրը, ինչպես նախատեսված է մեր վարքագծի կանոններով, որոնցով իրենց վերապատրաստել ենք եւ այլ բնույթի խախտումներ՝ մենք մեր ներքին քննությունն ենք անցկացնում եւ անցկացնելու ենք հարցազրույցներ այդ դիտորդների հետ՝ պարզելու՝ ինչ են նրանք արել այդ տեղամասերում, որտեղ մենք իրենց ուղարկել ենք»,-Aravot.am-ին ասաց Լուսինե Հակոբյանը:

Ներքին քննությունն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կավարտվի մեկ շաբաթից, ինչից հետո նախաձեռնության անդամները համապատասխան հայտարարություն կանեն:

Լուսինե Հակոբյանը չբացառեց, որ եթե պարզվի, որ անբարեխիղճ դիտորդներ են եղել, նրանց անունները կհայտնվեն սեւ ցուցակում. «Այդ սեւ ցուցակները մենք միշտ ունեցել ենք, լուստրացիայի հարցը քննարկում ենք «Քաղաքացի դիտորդ» անդամ կազմակերպություններով, այդ հարցի վերաբերյալ դեռեւս որոշում չենք կայացրել»:

Մեր հարցին՝ կասկածներ ունե՞ք, որ անբարեխիղճ դիտորդները տեղամասերում աշխատել են իշխանության համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դիտորդների մասին այս պահին նման տվյալներ չունենք, որոշակի տեղեկատվություն պետք է լինի, որ նման կասկածներ ունենանք, այս պահին, նման տեղեկատվություն չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930