Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում քրդամետ ԺԺԿ-ն սպառնում է դուրս գալ խորհրդարանից

Ապրիլ 19,2017 18:40

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը կարող է դուրս գալ խորհրդարանից, եթե սահմանադրական հանրաքվեի արդյունքները չվերանայվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սելին Սայեք Բյոքեն:

Չորեքշաբթի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը կքննի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքները, այդ թվում երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ հանրաքվեին արդյունքները չեղարկելու  մասին բողոքը: Քրդամետ ԺԺԿ-ն դատարան է դիմել  Բարձրագույն ընտրական խորհրդին քրեական պատասխանատվության ենթարկվելու հայցով՝ կապված «հանրաքվեի ընթացքում թույլատրված անօրինականությունների հետ»:

«Մենք չենք ընդունում հանրաքվեի արդյունքները: Դրանք պետք է վերանայվեն: Մեր կուսակցությունը դրա համար կանի մեր ուժերի սահմաններում ամեն բան, այդ թվում, եթե հարկ լինի, կարող ենք դիտարկել խորհրդարանից դուրս գալու տարբերակը»,- ասել է Բյոքեն լրագրողներին:

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 27-28-ին: Նախնական տվյալներով՝ սահմանադրական բարեփոխումներին այո է ասել բնակչության 51,4 տոկոսը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930