Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորը պահանջում է գլխավոր դատախազի պաշտպանությունը

Ապրիլ 19,2017 18:30

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը պնդում է, որ իր գործով դատախազ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չէ: Նա այսօր դատարանից պահանջեց հեռացնել նրան վարույթից:

Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ եթե նախաքննության ընթացքում գործը վերահսկել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատաքննության ընթացքում նա պետք է պաշտպանի այդ մեղադրանքը:

«Եղբայր, օրենքով դատեք… գլխավոր դատախազին չի կարող փոխարինել նույնիսկ նրա առաջին տեղակալը»,- ասաց Իշխան Բարսեղյանը՝ նշելով, որ բացի նախաքննությունը վերահսկած գլխավոր դատախազից՝ մեղադրանքը մեկ էլ կարող է պաշտպանել նրա վերադասը, բայց հայտնի է, որ նա վերադաս չունի:

Իշխան Բարսեղյանի պաշտպանները եւս միացան այդ միջնորդությանը՝ պահանջելով գլխավոր դատախազի՝ ներկայությունը դատական նիստերին: Դատարանը միջնորդության վերաբերյալ հայտարարեց, որ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ է, նրան վարույթից հեռացնելու օրենքով սահմանված որեւէ հիմք էլ չկա:

Դատախազ Կարեն Բիշարյանն էլ իրավական ակտի կամայական մեկնաբանություն որակեց նախկին դատավորի հայտարարությունն ու միջնորդությունը՝ ասաց այն  նույնիսկ քննարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալ): Հիշեցնենք նաեւ, որ այս գործով կաշառքի միջնորդություն կատարելու համար մեղադրվում է փաստաբան Էլզա Զաքարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930