Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի տեգոր դուստրը եւ մի խումբ կանայք՝ ավագանու թեկնածու

Ապրիլ 19,2017 17:22

Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը 55 հոգանոց ցուցակ է ներկայացրել:

Ցուցակում գերակշռում են մանկավարժները՝ 9 մանկավարժ, գործազուրկ չկա: Կան ծրագրավորողներ, պատմաբաններ, փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ ու ֆինանսիստներ, անգամ՝ ռեժիսոր ու ավիատեխնիկ: Ամենաերիտասարդը թիմում Արամ Բադասյանն է, որը 12-րդ հորիզոնականում է եւ նոր է դարձել 21 տարեկան:

Զարուհի Փոստանջյանը հպարտությամբ ասաց, որ իրենց թիմում հիմնականում կանայք են. «Մեր ավագանու թիմի կանայք իրենց քանակով ավելին են, քան տղամարդիկ, սա մենք հատուկ ենք արել, որովհետեւ այսօր կանայք ավելի համարձակ են եւ ավելին կարող են անել: Նրանց ներգրավվածությունը պարտադիր է պետության զարգացման համար: Բոլոր այն երկրներում, որտեղ կանանց ներգրավվածությունը բարձր է քաղաքական կյանքում եւ այլ ասպարեզներում, այդ պետությունները դասվում են զարգացած պետությունների շարքին: Մենք փորձել են ներառել երեւանյան ողջ կարողությունը, եւ մեր ներկայացուցիչները նաեւ ունեն երկքաղաքացիություն: Դրանով մենք խրախուսում ենք մեր հայրենակիցներին, որ նրանք նույնպես ձեռք բերեն երկրորդ քաղաքացիությունը, որը չունեն եւ անմիջապես ընդգրկվեն ՀՀ քաղաքական կյանքի մեջ»:

Ուշագրավ է, որ «Երկիր Ծիրանիի» ցուցակում ընդգրկված է նաեւ ուսանող Լիդիա Դրամպյանը, որը, ինչպես պարզեցինք, Զարուհի Փոստանջյանի տեգոր աղջիկն է, որը նաեւ անդամագրվել է «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:

Իսկ «Ելք» դաշինքը ներկայացրել է 63 հոգանոց ցուցակ, որը եզրափակում է հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Ելքի» ցուցակում 24 գործազուրկ կա: Ի տարբերություն «Երկիր Ծիրանիի», սա տղամարդկանց թիմ է ավելի շատ, 63 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ է ընդամենը 18-ը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    décor-աղջիկը !

    lol

  2. Ara Shahbazian says:

    …տեգոր դուստրը եւ մի խումբ կանայք՝ ավագանու թեկնածու… Էդ մի խումբ կանայք էլ տեգո՞ր կանայք են…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930