Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական օդուժը զորավարժություններ է անցկացնում Հայաստանում

Ապրիլ 19,2017 17:15

Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի օդուժն ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում Հայաստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևին:

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում «կխաղարկվեն» մարտավարական դրվագներ՝ մշտական տեղակայման վայրում ռազմական օբյեկտները թաքցնելու, բարդ օդային և ցամաքային պայմաններում թիրախը գրավելու ուղղությամբ:

Զորավարժությունները կանցկացվեն Կամխուդի և Ալագյազի բարձր լեռնային պայմաններում: Դրանց մասնակցում է շուրջ 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1-2, Ս-300Բ զենիթահրթիռային համալիրներ, ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930