Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ. Ալիևի հաշվարկները կարող են փոխվել, եթե փոխվեն հանգամանքները. Civilnet

Ապրիլ 19,2017 16:27

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը քննարկում էր կազմակերպել Հայաստան-Ադրբեջան ստատուս-քվոյի վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ: «Սև այգի» և «Կովկաս» գրքերի հեղինակ Դե Վաալը պատասխանում է վաշինգտոնաբնակ լրագրող, Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած փորձագետ Focus on Karabakh-ի խմբագիր Էմիլ Սանամյանի հարցերին։

– Ձեր վերջին վերլուծության մեջ Դուք նշում եք, որ երբ խոսքը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ուշադրության կենտրոնում պետք է լինի «աստիճանական փոփոխությունը»: Ի՞նչ աստիճանական փոփոխության մասին է խոսքը։

Նախ նշեմ, թե որքան դժվար է Ղարաբաղյան համատեքստում աստիճանական փոփոխության հասնել։ Հակամարտությունների գծով բազմաթիվ փորձագետներ նշում են, որ հակամարտությունը գրչի մեկ հարվածով չի լուծվում։ Փոխարենը, հակամարտությունները տարիների ընթացքում տարբեր քայլերի և փոխզիջումների շնորհիվ աստիճանաբար թշնամանքից ձևափոխվում են մի իրավիճակի, որտեղ կողմերը միմյանց որպես սպառնալիք այլևս չեն դիտարկում, և ի վերջո պատերազմական իրավիճակին փոխարինելու է գալիս խաղաղությունը։ Դրան ականատես ենք եղել Հյուսիսային Իռլանդիայում, թեև այն ևս դեռ 100 տոկոս լիարժեք չէ։ Նմանապես, Կիպրոսը ևս այդ ճանապարհին է: Իրավիճակը շատ է փոխվել 20 տարի առաջվա համեմատ՝ շնորհիվ վստահության ամրապնդման միջոցների, ինչպիսիք են [Կիպրոսում] «Կանաչ գծի» բացումը 2003թ.:

Այնպես որ, իդեալական տարբերակում լավ կլիներ տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քայլ առ քայլ լուծումը փոխզիջումների միջոցով, օրինակ՝ հայկական կողմը հրաժարվեր Ղարաբաղից հարավ-արևելք ընկած շրջաններից մեկից՝ տրանսպորտի և կապի վերագործարկման կամ ղարաբաղցիներին ավելի մեծ իրավունքների շնորհման փոխարեն։ Բայց ես այնքան միամիտ չեմ՝ հավատալու, որ դա այժմ հնարավոր է։ Հակամարտությունում անվտանգությունը կարևոր գործոն է, և այդ տեսակի որևէ զիջում երկու կողմից էլ կդիտվի որպես դավաճանություն կամ ազգային անվտանգության շահերի անտեսում:

Այսպիսով, աստիճանական փոփոխություն ասելով՝ նկատի ունեմ դրանից ավելի փոքր քայլեր. հրադադարի մանդատի ամրապնդում և շփման գծի երկայնքով ծանր հրետանու հետ քաշում (հայկական կողմի պահանջով), որը կուղեկցվի ավելի համակարգված, քաղաքական էական բանակցությունների մեկնարկով (ադրբեջանական կողմի պահանջով): Սրա շուրջ փոխհամաձայնություն կարծես թե կայացել էր անցյալ մայիսին Վիեննայում, և դա պետք է լինի լարվածությունը թուլացնելու հիմքը։

-Երբ խոսքը վերաբերում է հայկական կողմին, դուք վերջերս նշել եք, որ պետք է ավելին արվի՝ գնահատելու պատերազմի արդյունքի վերաբերյալ Ադրբեջանի ցավը, ներառյալ՝ կորցրած տարածքները: Այդ առումով, ի՞նչ իրատեսական քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը։

Կրկին նկատի ունեմ իդեալական սցենարները։ Կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ հակամարտության դինամիկան և Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական կողմը կարծես գոհ է ստատուս-քվոյից, իսկ այդ ստատուս-քվոն նշանակում է, որ միջազգայնորեն ադրբեջանական խոշոր տարածքներ, որտեղ ավելի քան կես միլիոն մարդ էր ապրում (ես չեմ խոսում հենց Լեռնային Ղարաբաղի մասին)․ հայկական ուժերի վերահսկողության տակ են և ավերված վիճակում։ Հայերը պետք է հիշեն (և ասեն աշխարհին, որ հասկանում են), որ իրենց խնդիրը տուն-տեղը կորցրած այդ մարդկանց հետ չէ, որոնք արժանի են վերադառնալու իրենց հողերը։

Նյութի մանրամասները կարդացեք Civilnetի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930