«Լաստանավային փոխադրումը շատ կարեւոր է՝ հատկապես Վերին Լարսի փակվելու դեպքում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ օրերս արած հայտարարությանը, թե Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով, ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ, Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշյալ փաստը դրական ձեռքբերում է համարում: «Բայց միայն լաստանավով փոխադրումների զարգացումը բավարար պայման չէ: Պետք է ՀՀ-Իրան երկաթգիծը կառուցել»,-համոզմունք հայտնեց նա:
Ինչպես վարչապետն էր նշել, նշյալ զեղչերը թույլ են տալիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից՝ Վերին Լարսի այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:
«Եթե ժամանակին Հայաստանը լաստանավ գներ, հնարավոր կլիներ նաեւ ուրիշների բեռները փոխադրել, իսկ մեր բեռների համար նպաստավոր սակագին կունենայինք»,-նկատեց Վազգեն Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ